Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան և դերասան Ջոն Լեջենդ Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչն ուղիղ եթերով համերգ է կազմակերպել իր և կնոջ մասնակցությամբ:

«Սոցիալական տարածությունը լավ բան է, բայց այն չպետք է տխուր անցնի: Ես մի փոքր ելույթ ունեցա տանը, որպեսզի բարձրացնեմ տրամադրությունս»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի լայն տարածումը կանխելու համար մարդիկ ողջ աշխարհում զերծ են մնում տանից դուրս գալուց, ինքնամեկուսանում են իրենց բնակարաններում՝ այդպիսով զերծ մնալով վարակվելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել