Կորոնավիրուսի պատճառով տանն ինքնամեկուսացած ամերիկացի հայտնի երգիչ Ջոն Լեջենդը ուղիղ եթերով համերգ է տվել իր երկրպագուների համար (Video)


09:29 , 18 մարտ, 2020

Ամերիկացի հայտնի երգիչ, երգահան և դերասան Ջոն Լեջենդ Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչն ուղիղ եթերով համերգ է կազմակերպել իր և կնոջ մասնակցությամբ:

«Սոցիալական տարածությունը լավ բան է, բայց այն չպետք է տխուր անցնի: Ես մի փոքր ելույթ ունեցա տանը, որպեսզի բարձրացնեմ տրամադրությունս»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի լայն տարածումը կանխելու համար մարդիկ ողջ աշխարհում զերծ են մնում տանից դուրս գալուց, ինքնամեկուսանում են իրենց բնակարաններում՝ այդպիսով զերծ մնալով վարակվելուց։