Ուրեմն տեսեք` ինչ է կատարվում․ ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներն անհամբեր ու անհանգիստ սպասում են, թե ստեղծված իրավիճակի համար ինչ լուծումներ ու որոշումներ ունեն իշխանությունները, ոնց են պատրաստվում հաղթահարել իրենց իսկ ձեռքով ստեղծած ճգնաժամը, մտնում են առողջապահության ոչ բարով նախարար Արսեն Թորոսյանի էջը ու ի՞նչ տեսնում… Թե ոնց է այդ խեղկատակը հանրային առողջության փոխարեն զբաղվում դատական համակարգ վարկաբեկելով։

Դրա՞ համար էր երկրում պետք արտակարգ իրավիճակ հայտարարել, որ առողջապահության նախարարը արտակարգ պայմաններո՞ւմ արտակարգ ապուշությամբ զբաղվի։

Ու եթե մեկին թվում է, որ այս ամենն անհետևանք է անցնելու, չարաչար սխալվում է։ Կոնկրետ Արսեն Թորոսյանը դեռ երանությամբ է հիշելու պրոֆեսոր Մինասյանի հայցադիմումի հիմքով կայացած այս դատավճիռը, որովհետև իրեն շատ ուրիշ վճիռներ են սպասվում։ Հանցավոր միամտությունը, անտարբերությունն ու անգործությունը չեն կարող անպատիժ մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել