Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի շուրջ ապազգային, անհայրենիք, անզուսպ ու անթաքույց հրճվանքը, որ տեսնում ենք իշխանությունը կամ պաշտոնները կորցրած որոշ անձանց կողմից, քաղաքացիները քաղաքական առումով անհետևանք չեն թողնելու: Դա է ցույց տվել մեր նորանկախ պետության պատմությունը:

Ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, թե ինչպես է իրենց ընդդիմությունը (որի մի մասը նաև մենք էինք) իրեն դրսևորել, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կամ H1N1 վիրուսի բռնկման ժամանակ և ինչպես են հիմա իրենք վարվում: Ինչպես այն ժամանակ որպես ընդդիմություն ենք մտածել մեր յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին (լավագույն օրինակը՝ թավշյա հեղափոխությունը), այնպես էլ հիմա՝ որպես պաշտոնյաներ, հոգ ենք տանում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության մասին և ձեռնարկում ենք ու ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Իսկ նման պահվածքով նրանք ոչ միայն ի ցույց են դնում իրենց քաղաքական, այլև մարդկային տեսակը, որը մերժելի է բոլոր ժամանակներում՝ անկախ նրանից, թե ով է իշխանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել