2020 թվականի սկզբից աշխարհի հարուստները մոտ մեկ տրիլիոն դոլար են կորցրել կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկման պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նրա տվյալներով, մարտի 12-ին աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կորուստները 331 միլիարդ դոլար են կազմել։ Արդյունքում գործարարների կորուստների ընդհանուր թիվը 950 միլիարդ դոլար է կազմել տարվա սկզբից։ Նրանք բոլորը կորցրել են իրենց ընդհանուր կարողության 16 տոկոսը։
Ամենամեծ կորուստներն ունեցել է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 11,9 մլրդ դոլար, 10 միլիարդ դոլար կորցրել է Microsoft–ի գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսը, 9 միլիարդ դոլար կորցրել է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն։
Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով կորուստներ է ունեցել նաև Իլոն Մասկը: Նա 9 մլրդ դոլար է կորցրել: