Լրջանալու ժամանակը

Մտածում էի՝ երեկոյան գրեմ այս մասին, բայց շարունակ տարածվող պանիկան, որից փորձում էի անձամբ ես հետ պահել վերջին 20 օրվա ընթացքում, ստիպում ա քննարկել մի քանի մտքեր․

1. Փետրվարի 12-ին (նայի նկար 1) ինձ անձամբ արդեն պարզ էր, որ համաճարակը անխուսափելի ա։ Մարտի 11-ին ԱՄԿ-ն նոր համաձայնվեց այդ մտքի հետ։
2. Չինաստանում էդ օրը, Հարավային Կորեայում մարտի 4-ին վիրուսը հասավ իր հագեցմանը և սկսեց նահանջել։ Չինաստանն այսօր հայտարարում ա, որ ինքը հաղթահարել ա համաճարակը։
3. Հագեցմանը նպաստում են մի շարք գործոններ՝ ժամանակին կիրառված կարանտին, բնակչության սոցիալական վիճակ, տարիքային կազմ, առողջապահության մակարդակ։ Չենք քննարկում Սինգապուրը, ինքը երկիր մոլորակի վրա չի։
4. Իրանում դեռ հագեցումը շարունակվում ա ու կանխատեսում եմ, որ մի շաբաթից կսկսի կայունացում։ Եվրոպական երկրներին էդ ժամկետին գումարենք 1-2 շաբաթ։
5. Մեզ մոտ մոտ 3 շաբաթ դեպքերը ավելանալու են, ու դա ոչ մի կերպ չի կանգնելու։ Սա ա համաճարակի տրամաբանությունը։ 3-րդ կետումս նշվածս գործոններից ա կախված՝ աճը կանգ կառնի 200-300 վարակակրի վրա, թե՞ կաճի մինչև 2000։ Ավելին, կարծում եմ, չի լինի։

Հիմա, կարծում եմ, ամենակարևորի մասին՝ մահացությունները և այդ էֆեկտները։

1. Մահացությունները տատանվում են շատ մեծ դիապազոնում՝ կախված նրանից, թե ինչքան ա առողջապահական համակարգը պատրաստ արձագանքելու։ Չինաստանի 4%-ը Իտալիայում հասել ա 7%-ի։ Իհարկե, չենք բացառում, որ շատ դեպքեր չեն հասցնում գրանցել, ու իրական թիվը ավելի փոքր ա, ու պետք ա դա հարաբերական շատ թեստեր դրած երկրների հետ։ Հարավային Կորեայում (ամենաշատ թեստեր դրած երկիրը), օրինակ, 0.9% ա։ Ես սուբյեկտիվ հակված եմ կարծելու, որ բուն մահացությունը 1% ա։
2. Հայաստանի կանխատեսումներում (թվերը քիչ են հավաստի պնդելու համար) կտատանվի 10-20 հոգու սահմաններում, ԲԱՅՑ․․․
3. Նայեք նկար 4-ին։ Պարզվում ա՝ կան երկրներ, որտեղ կան 500+ գրանցված դեպքեր, սակայն 0 կամ 1 մահ՝ Դանիա, Ավստրիա, Շվեդիա, Նորվեգիա։ Գերմանիայում՝ 3600 դեպքին 8 մահ։ Սա 0.1-0.2%-ն ա։
4. Չեմ պնդում, որ մենք Սկանդինավիա կամ Գերմանիա կարանք լինենք (նորից եմ կրկնում՝ Սինգապուրը չենք նայում), բայց կարանք ձգտենք։ Ողջունում եմ, որ մի շաբաթ համոզելուց հետո ԱՆ-ն որոշեց Նորքի ինֆեկցիոնը առանձնացնել հենց վիրուսակիրների համար։
5. Պնդում եմ, որ դա բավարար չէ, պետք է հիմա սկսել առանձնացնել երկրորդ հիվանդանոցը։ Նախապատրաստել բուժանձնակազմին։ Նրանք ամենաշատն են շարքից դուրս գալու (հոգնածություն, վարակումներ)։ Գնացեք, ընկեք ՄԻԱՎ կենտրոնի համաճարակաբանների ոտքերը, կրկնակի վարձատրեք, հետ բերեք համակարգ։ Մենք իրանց նեղացնելու ճոխության շանս չունենք։
6. Աստված չանի, որ 200+ վարակվածների դեպքում, ռեսուրս չունենալով, ընտրենք ում փրկել, ում թողնել (ոնց Իտալիայում է արվում)։ Պետք է մոբիլիզացնել թոքերի վենտիլյացիայի բոլոր սարքավորումները այդ կենտրոններում, թթվածնային դիմակները խելքի բերել։

Ու ամենակարևորը դադարեք խուճապ տարածել, եղեք տեղեկացված ու ռացիոնալ։

No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել