Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում 71-ամյա Աշոտ Թ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են տեխնիկա, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը ավտոմեքենայում նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել