Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է յոթով, վարակվածների թիվն՝ ութով, իսկ ապաքինվել է 1318 մարդ: Այս մասին հայտնել Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով Չինաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80 հազար 813-ի, որից 64 հազար111-ը ապաքինվել է, մահացել է 3176 մարդ: Կորոնավիրուսի հիմնական օջախում՝ Հուբեյի կենտրոնական նահանգում մեկ օրում վարակվել է հինգ մարդ, բոլորն էլ Ուհան քաղաքում: Նահանգում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 հազար 786-ի:

Նշենք, որ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է որպես պանդեմիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել