Չինաստանի Հուբեյի նահանգում, հաշվի չառնելով դրա վարչական կենտրոն Ուհանը, որը համարվում է երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնը, ութերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվում: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Ընդամենը Չինաստանում, մարտի 13-ի առավոտվա դրությամբ, մեկ օրվում արձանագրվել է մահվան յոթ դեպք COVID-19-ի հարուցած թոքաբորբից (Ուհանում՝ վեց), եւ հայտնաբերվել է ութ նոր հիվանդացած, հայտնել է կոմիտեն: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ Չինաստանը բարելավումների Է հասել համաճարակի տարածումը կանխելու գործում, վերականգնվում են արտադրությունը եւ բնակչության բնականոն կյանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել