Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Այդ մասին գրել է La Vanguardia թերթը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ցանկը գլխավորել է սխտորը, որը համարվում է բնական հակամանրէային, հակավիրուսային և հակասնկային միջոց: Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, և հապալասը, որը պաշտպանում է շնչուղիները: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ և վիտամիններ, միներալներ և հակաօքսիդիչներ և բջջանյութ պարունակող բրոկոլի:
Ցանկում տեղ են գտել նաև սունկը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները և ոստրեները:
Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը և քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը և կեֆիրը: