Չինաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսի զոհերի թիվն աճել է 11-ով, վարակվածների թիվն ավելացել է 15-ով, ապաքինվել է 1318 մարդ: Այս մասին հայտնել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն:

Կոմիտեի տվյալներով, ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 80,7 հազարի, որից 62,7 հազարը ապաքինվել է, մահացել է 3169 մարդ: Ինչպես նշել են կոմիտեում, 31 տարածաշրջաններից հինգում վարակվածներ ընդհանրապես չկան:

Պեկինում գրանցվել է վարակման 93 դեպք: Հուբեյի կենտրոնական նահանգում, որը համարվում է կորոնավիրուսի գլխավոր օջախ, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 10 մարդ, վարակվել է ութ, ապաքինվել՝ 1242 մարդ: Չնայած կորոնավիրուսի դեմ հաջող պայքարին, այնտեղ դեռևս կա 14,4 հազար ախտահարված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել