Գիտնականները նկատել են, որ յուրաքանչյուր տասնյակ տարում մարդու մարմինը փոփոխությունների է ենթարկվում: XXI դարում մարդիկ գնալով ավելի երկար են ապրելու, քան նախկինում: Ո՞րն է պատճառը:

Գենետիկական փոփոխությունների համար 100 տարին քիչ ժամանակ է: Նման աննշանա ժամանակահատվածում կատարվող փոփոխությունների մեծ մասը կլիմայի փոփոխման, էկոլոգիայի վատթարացման, սննդակարգի ընդլայնման, նոր բժշկական տեխնոլոգիաների և կրթության զարգացման արդյունք են հանդիսանում:

Ամենաէականը մորդու հասակի փոփոխությունն է եղել: Այսպես, մեկ հարյուրամյակ առաջ ապրած տղամարդու միջին հասակը շուրջ 160 սմ է եղել, իսկ այսօր այն հասել է 180 սմ-ի: Նույն վիճակն է նաև կանանց մոտ: Եթե մեր նախնի կանայք ունեցել են 155 սմ հասակ, ապա այսօր կանանց միջին հասակը 170 սմ է:

Մեծ Բրիտանիայի գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել, որոնք ցույց են տալիս, որ տղամարդկանց հասակը նախորդ դարի սկզբից մինչ օրս ավելացել է 10 սմ-ով: Ուսումնասիրությունն անց է կացվել զինվորների բժշկական քարտերի օգնությամբ: Եթե նախկինում նրանց հասակը կազմել է առավելագույնը 168 սմ, ապա այսօր 178 սմ է: Գիտնականներն այս երևույթը կապում են կենսապայմանների բարելավման՝ լավ սննդի ու հիգիենայի պահպանման հետ:

Այլ զարգացած երկրներում մարդու միջին հասակը ևս նկատելիորեն բարձրացել է: Օրինակ՝ Նիդերլանդներում 30-40 տարեկան միջին տղամարդու հասակըկազմում է 185 սմ: Ամերիկայի բնակիչները մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը համարվում էին ամենաբարձրահասակները, սակայն նախորդ դարի վերջին իրավիճակը փոխվեց, և ամերիկացիների հասակի բարձրացումը դանդաղեց: Մասնագետները կարծում են, որ դա կապված  է սննդի հետ:

Հարավային Աֆրիկայի սևամորթ բնակիչների հասակն իջել է 10 սմ-ով: Այս հետընթացը գիտնականները նույն չափանիշներով են բացատրում՝ վատ սնունդ, առողջապահության բացակայություն, սոցիալական և տնտեսական պայմանների վատթարացում:

Հետաքրքիրն այն է, որ ամերիկացի հոգեբանները եկել են եզրահանգման, որ բարձրահասակ մարդիկ, որպես կանոն, ավելի մեծ եկամուտներ են ունենում և տարբեր ոլորտներում ավելի մեծ հաջողությունների են հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել