ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
պարոն Արմեն Գրիգորյանին

Հարգելի պարոն Գրիգորյան,

Ս/թ մարտի 4-ին “Financial Times” պարբերականում օլիգարխ Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել աջակցել Թուրքիային՝ նշելով. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»։

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների ցանցը միշտ անվերապահ կատարել է իր տիրոջ հրահանգները և այս պարագայում ևս, ամենայն հավանականությամբ, հետևելու է օլիգարխ Սորոսի հանձնարարականին Թուրքիային աջակցելու հարցում, պահանջում ենք պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյո՞ք Թուրքիային աջակցելը բխում է ՀՀ ազգային անվտանգությունից:
2. Արդյո՞ք ԱԽ-ը ձեռնարկում է քայլեր՝ չեզոքացնելու օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցությունը Թուրքիային աջակցելու գործում՝ հաշվի առնելով, որ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները տիրապետում են մեծաքանակ մեդիառեսուրսի և փողի դիմաց ստի, կեղծիքի արշավի հարուստ փորձ ունեն:

Կանխավ շնորհակալություն:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

11․03․2020թ․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել