Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն է դարձել երկրում: Ինչպես մարտի 9-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, նաեւ առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում՝ 63-ամյա մի կնոջ մոտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդացած երեխան ընտանիքի հետ վերադարձել էր Իտալիա տուրիստական ուղեւորությունից, իսկ Քաշմիրում հիվանդացած կինը վերջերս այցելել էր Իրան: Երկու պացիենտների վիճակը կայուն է: Ավելի վաղ ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել էր մի հետազոտության արդյունքները, որի համաձայն երեխաները եւ մինչեւ 19 տարեկան դեռահասներն ամենից քիչ են ենթակա վարակման ռիսկին:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կորոնավիրուսով ամենից շատ վարակվածները տարեց մարդկանց եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց շրջանում են: Մարտի 9-ի առավոտվա տեղեկատվությամբ, Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակով 41 հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: