Politik.am-ը գրում է.
Իշխանությունները խոսում են հանդուրժողականությունից, սակայն անգամ սեփական թիմում չեն կարողանում հանդուժողականության մթնոլորտ ապահովել։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում թիրախավորում են իրենցից տարբեր կարծիք ունեցող պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։
Ֆեյսբուքյան օգտատեր Սաթենիկ Պետրոսյանը գրել է, որ Սոֆիա Հովսեփյանն իր մանդատը պետք է վայր դնի։ Սրան ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է, որ պատգամավորը պետք է «ուտի» իր մանդատը։
Ի դեպ սա Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի առաջին ոչ ստանդարտ մեկնաբանությունը չէ ֆեյսբուքյան տիրույտում։ Ամիսներ առաջ էլ Հակոբ Կարապետյանը սոցցանցում՝ քաղաքում մեքենաների թուլատրելի մաքսիմում արագության քննարկումների ժամանակ «Խնչած ուներ» խցանումների և մյուս պրոբլեմների վրա։