Բժշկական արտադրանքի վերահսկողության գծով Չինաստանի կառավարման գրասենյակը հավանության է արժանացրել թեստային նոր համակարգ, որը թույլ է տալիս ստանալ նոր կորոնավիրուսի ախտորոշման արդյունքը 29 րոպեում: Այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը:
Թեստը հնարավոր է կիրառել կլինիկական, կասկածվող դեպքերի, բարձր ռիսկի սքրինինգի ժամանակ: Նոր թեստավորման համակարգն արդեն կիրառվել է Ուհանի բժշկական կենտրոններում:
Թեստային նոր համակարգին հավանություն է տվել նաև Եվրամիությունը: Արդեն որոշակի խմբաքանակ ուղարկվել է Իտալիա, Ավստրիա, Նիդերլանդներ:
Վերջին տվյալներով Չինաստանում վարակվածների թիվը անցել է 80 հազարը, մահացել է 3 հազար 70-ը, բուժվել է 55 հազար 400-ը: Չինաստանի սահմաններից դուրս մահացածների թիվը 300-ից ավելին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել