Աֆղանստանում տասնյակ զոհերի պատճառ դարձած ահաբեկչական գործողությունն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հայտնում է Reuters-ը:

Դեռ ԻՊ-ի հայտարարությունից առաջ, «Թալիբան»-ի ներկայացուցիչները կտրականապես հերքում էին հանցագործությանը մասնակցությունը: Ըստ վերջին տեղեկությունների, երկրի մայրաքաղաք Քաբուլում հիշատակման արարողության մանակիցների վրա հարձակման հետևանքով 29 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել:

Սովետական ներխուժման ժամանակաշրջանում մոջահեդ- հազարեյցիների առաջնորդ Աբդուլա Ալի Մազարիի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև երկրի ներկայիս վարչապետ Աբդուլա Աբդուլան:

Կրակոցները հնչել են փոխնախագահ Մոհամադ Քարիմ Խալիլիի ելույթի ժամանակ:

2014 թ.-ին «Իսլամական պետությունը» գրավեց Սիրիայի և Իրաքի տարածքի զգալի մասը՝ հռչակելով այնտեղ համաշխարհային խալիֆայություն: Մեկ տարի անց Աֆղանստանում հայտնվեց ԻՊ-ի առաջին միավորը: Զինյալները բազմաթիվ ահաբեկչական գործողություններ և զինված հարձակումներ են իրականացրել այս երկրում, հատկապես Նանգարհար նահանգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել