Մեգան Մարքլը արքայական կոչումներից հրաժարվելուց հետո առաջին անգամ Լոնդոնում հանրությանն է ներկայացել: Օգտատերերին դուր չի եկել նրա կերպարը: Նրա լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը:
Հրապարակված լուսանկարներում Սուսեքսի դքսուհին ամուսնու՝ Հարրիի հետ քայլում է անձրևի տակ, կապույտ միջին երկարության, Վիկտորիա Բեքհեմի ապրանքանիշի զգեստով: Ապրանքանիշի կայքում այն ներկայացված է երկու գույներով և վաճառվում է 950 ֆունտով:
Մարքլը կրում է իսպանական Manolo Blahnik բրենդի կապույտ բարձրակրունկներ: Ոսկյա ականջօղերը, ապարանջանը և Stella McCartney ճարմանդը (1742 ֆունտ) լրացնում էին պատկերը:
Օգտատերերը քննադատել են դքսուհու հանդերձանքը: «Այս զգեստն ավելի լավ կսազեր Քեյթին», – գրել է մեկը: «Նա սարսափ ֆիլմի մարդասպանի է հիշեցնում», – կատակել է երկրորդը: «Ինչո՞ւ նա չի գնում համապատասխան չափի զգեստներ: Նկատելի է, որ այն հավաքվում է ազդրի շուրջ», – գրել է երրորդը: «Հագուստը էժանագին է, ինչպես ինքը»,- գրել է եւս մեկը:
Հունվարին հաղորդվեց, որ Մեգան Մարքլը, որը լքել է արքայական ընտանիքը, դադարել է հետևել թագավորական հագուստի օրենսգրքի կանոններին և սկսել է հագնվել «ինչպես բոլորը»: Պապարացիները նրան լուսանկարել են զբոսայգում ` արհեստական մորթյա թիկնոցով, մուգ-կապույտ նեղացող ջինսերով, սև շարֆով և շագանակագույն երկարաճիտք կոշիկներով: