Ermenihaber.am-ը գրում է․

Մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:

Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են առաջնորդների հետնամասում տեղադրված 2 արձանները, որոնք սոցցանցերում քննարկումների առիթ են դարձել:

Առաջին նկարում պատկերված փոքր բրոնզե քանդակը խորհրդանշում է 1877-1878թթ.-ին Օսմանյան կայսրությունում Ռուսաստանի հաղթանակը: Քանդակի անվանումը` «Ռուս զինվորի սխրանքը Բուլղարիայում» (1877-1878թթ.):

Մյուս նկարում Եկատերինա 2-րդ թագուհու բրոնզե արձանն է: Եկատերինա 2-րդը  ռուս-թուրքական պատերազմում (1768-1774թթ.) Օսմանյան կայսրությանը ջախջախիչ պարտությունների էր մատնել և նրա օրոք Ղրիմը անցել էր Ռուսաստանին։

Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով թեմային, գրել է, որ ուսումնասիրել են Կրեմլում Պուտինի` մի շարք ղեկավարների հետ ունեցած հանդիպումները և պարզել, որ այս խորհրդանշական արձանները միշտ եղել են այդ սրահում:

Աղբյուրի դիտարկմամբ` արձանները դիտավորյալ չեն դրվել սրահում և Թուրքիային ուղղված հատուկ ուղերձ չեն պարունակում, այլ դրանք եղել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել