Մարտի 5-ին Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել ենլ Սիրիայի Իդլիբ նահանգում հրադադար հաստատել:
Բանակցությունների ընթացքում թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիրիայի նախագահի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարին ուղղված Էրդողանի հարցը: Տեսախցիկներն արձանագրել են այդ դրվագը։
Էրդողանը, չնկատելով, որ խոսափողը միացված է, իր մոտ է կանչել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որպեսզի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարցնի. «Ասադի հետ քննարկել են, չէ՞»:
Լավրովի պատասխանը, սակայն չի լսվել:
Նշենք, որ Թուրքիան և Ռուսաստանը Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած բանակցություններից հետո Իդլիբի ապառազմականացված գոտում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:
Ըստ արձանագրության`
• մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու ամբողջ շփման գծի երկայնքով դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները:
• M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս ձևավորվելու է անվտանգության միջանցք, որի մասին վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։
• Ռուսաստանը և Թուրքիան մարտի 15-ից պարեկություն են իրականացնելու M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) – Այն ալ-Հավր հատվածում։