Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով ռուսական «Эхо Москвы» կայքին, ներկայացնում են կայքի բլոգերներից ռուս քաղաքագետ Իվան Չումակովի դիտարկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ։
Չումակովը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները դեռ արջը չսատկած փորձում են նրա մորթին բաժանել իրար մեջ։
Ռուս բլոգերը նաև նմանացրել է Պուտինին և Էրդողանին՝ նրանց անվանելով նույն ձվից ելած երկվորյակներ։
Իվան Չումակովն ասել է. «Երկու երկրների առաջնորդներն էլ Սիրիայի բախումներից քաղաքական շահ են ուզում ստանալ և երկու երկրներում էլ առկա տնտեսական խնդիրների պայմաններում փորձում են իրենց ոտքի կանգնած մնալու համար օգտագործել այս խնդիրը»։
Ռուս բլոգերը արտահայտում է այն միտքը, որ Էրդողանն ու Պուտինը կարծես պայմանավորված կռիվ են անում, որպեսզի հաղթահարեն իրենց քաղաքական իշխանության առջև ծառացող խոչընդոտները։