Operativ.am-ը գրում է.

Չինաստանը դատապարտել է երկրում չինացի լրագրողների թիվը սահմանափակելու ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ այն «հիմնված է «սառը պատերազմի» մենթալիտետի եւ գաղափարական նախապաշարմունքների վրա»,- հայտնում է AP-ը։

ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ «որոշումը լրջորեն խանգարել է ԱՄՆ-ում իրադարձությունները լուսաբանելու չինական ԶԼՄ-ների սովորական առաջադրանքների կատարմանը եւ վնասել նրանց վարկանիշին»։

«Հիմնվելով «սառը պատերազմի» մենթալիտետի եւ գաղափարական նախապաշարմունքների վրա՝ ԱՄՆ պետդեպը անբացատրելի պատճառներով քաղաքական միջոցներով ճնշում է չինական ԶԼՄ-ներին»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Չժաոն։ Նրա խոսքերով՝ Չինաստանն իրեն հետագա պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունք է վերապահում ։

ԱՄՆ որոշումը հետեւել էր Չինաստանից Wall Street Journal-ի երեք թղթակիցներին արտաքսելուն, որոնց հոդվածի վերնագիրը ԱԳՆ-ը ռասիստական էր համարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել