ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է «Թալիբան» ահաբեկչական շարժման առաջնորդի հետ, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ բանակցությունները հաջող են ընթացել:
Փետրվարի 29-ին ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը հաշտություն են կնքել Քաթարի Դոհա քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ: Համաձայնագիրը ստորագրել են Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և «Թալիբան»-ի փոխնախագահ, շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլահ Գանի Բարադարը:
Սակայն մարտի 2-ին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրած ահաբեկիչները հայտարարեցին հարձակման մասին: Աֆղանական «Թալիբան» շարժումը հայտարարել է կառավարական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:
Խաղաղության համար բանակցությունները շարունակվում են 2018-ի հուլիսից: 2019 թ.-ի սեպտեմբերին կողմերը համարյա համաձայնության էին եկել, բայց ստորագրումը չկայացավ «Թալիբան»-ի գործողությունների պատճառով. կազմակերպությունը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով ամերիկացի զինվորական էր զոհվել: Դրանից հետո Թրամփը քաղաքական գործընթացը որակեց մեռած, որից հետո բանակցությունները վարում էր Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը զորքեր է մտցրել Աֆղանստան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:



