Ֆրանսիայի մայրաքաղաքում թվով քառասուներորդ Livre Paris գրքի ցուցահանդես-տոնավաճառը չեղյալ է հայտարարվել այն միջոցառումներից հետո, որոնք վերջերս հայտարարել է երկրի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է Livre Hebdo մասնագիտացված հրատարակությունը՝ վկայակոչելով կազմակերպիչների հայտարարությունը:
Անցած շաբաթ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրի ամբողջ տարածքում կարգելվեն 5 հազար հոգուց ավելի մասնակիցներով զանգվածային միջոցառումները, եթե դրանց անցկացումը նախատեսում է փակ հրապարակներ: Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, ավելի վաղ հաղորդվել է մահվան երկու դեպքի մասին: Կազմակերպիչներն «ափսոսանքով որոշում են կայացրել չեղյալ հայտարարել 2020 թվականին Livre Paris ցուցահանդեսի անցկացումը», գրում է հրատարակությունը: Մջոցառումը պետք է տեղի ունենար մարտի 20-ից մինչեւ 23-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: