Operativ.am-ը գրում է.
Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը կանխատեսել է, որ չինական տնտեսությունը վերջնական արդյունքում առնվազն երկու անգամ կգերազանցի Միացյալ Նահանգներինը, հայտնում է CNBC-ը։
«Չինաստանի տնտեսությունը, հավանաբար, առնվազն երկու անգամ մեծ կլինի ԱՄՆ տնտեսությունից, հնարավոր է՝ երեք անգամ»,- ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ-լեյտենանտ Ջոն Թոմփսոնի հետ զրույցում ասել է Մասկը։
«Թոմփսոնի հետ իր զրույցի ամբողջ ընթացքում Մասկը բազմիցս ընգծել է ԱՄՆ-ում ինովացիաների կարեւորությունը։ Երբ բանը հասել է տիեզերքին, Մասկն ասել է, թե ԱՄՆ-ը կարող է հետ մնալ։ «Ես որեւէ կասկած չունեմ, որ եթե Միացյալ Նահանգները չձգտեն ինովացիաների տիեզերքում, նրանք երկրորդը կլինեն տիեզերքում»։
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=361978&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել