Զարմանալի է, թե ինչպես մինչև հիմա չեն գնդակահարել այն մարդկանց, ովքեր պնդում էին, թե Թեհրանից բոլոր ժամանողներին հենց օդանավակայանից պետք էր անկախ ամեն ինչից առանձնացնել 15-20 օրանոց կարանտինում ու հետո նոր թողեին տուն, եթե վիռուս չբացահայտվեր: Ինչի՞ են էդ մարդիկ դեռ ողջ: Սպանե՜լ այդ անուղեղ պանիկյոռներին: ՉԷ՞ որ մեզ պահում ու պահպանում է ամենազոր թու-թու-թուն ու էն դոկտոր Արսբոլիտը:
Դե դավայ, հանկարծ Իտալիայի ռեյսերը չչեղարկեք տղեք, Իտալիա արդեն 1000-ից ավել վարակված կա, 29-ից ավել մահ, դժվար Դոլչե Գաբանա հագնող ազգը մեզ վարակի, չէ՞:
Ձեր անբարտավանությունը կկործանի ձեզ այնպես, ինչպես կործանեց նախկիններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/3513706225370684
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել