Բժշկական դիմակների անբավարարությունը վկայում է այն մասին, որ անգամ աշխարհի ամենահարուստ պետություններում խնդիրներ կան անհրաժեշտ դեղամիջոցների ու բժշկական նյութերի ստացման հետ կապված։

Մինչդեռ COVID-19-ի դեպքեր շարունակում են մեծ քանակությամբ գրանցվել աշխարհի տարբեր երկրներում, դիմակների դեֆիցիտն էլ ավելի է մեծացնում դրանց տարածման արագությունը։

Օրինակ՝ Նորվեգիայի բժշկական հաստատություններում չեն բավականացնում ձեռնոցները, դիմակներն ու պաշտպանության այլ միջոցները։ Մեկուսարան-հիվանդասենյակները ևս բավականին քիչ են, եթե այստեղ մահացու վիրուսի մեծ տարածում լինի։ Նորվեգիայում դեռևս ոչ ոք վարակված չէ, սակայն առողջապահական մարմինները կանխատեսում են վիրուսի մոտալուտ վտանգը։

Դիմակների անբավարարությունն առավելապես վտանգավոր է հիվանդանոցի աշխատակազմի համար։ Նրանք, ովքեր սերտորեն հաղորդակցվում են կորոնավիրուսով հիվանդների հետ, մեծ ռիսկիտակ են գտնվում ևս վարակվելու։ Վարակման վտանգը նաև մեծ է հիվանդանոցում գտնվող, սակայն այլ հիվանդություննեով տառապող անձանց համար։

Չինաստանն է արտադրում այն ապրանքների մեծ մասը, որոնց դեֆիցիտն այսօր կա։ Այժմ Չինաստանն իր պաշարներն օգտագործում է սեփական երկրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար, այդ իսկ պատճառով նոր միջոցների արտադրությունը դանդաղել է։

Այն ժամանակ, երբ գրեթե բոլոր երկրների բնակչությունը խուճապահար մեծ քանակությամ դիմակներ է գնում, առողջապահական մարմինները հորդորում են նման կերպ չվարվել։ Չինաստանում դիմակներ արտադրող ընկերությունը հայտնել է, որ «դիմակների անբավարարության խնդիրը շատ ու շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում է հանրությունը»։

ԱՄՆ առողջապահական մարմինները նախազգուշացնում են, որ կոոնավիրուսն անխուսափելիորեն վարակելու է նաև ամերիկյան բնակչության մի մասին։ Նրանք կուտակում են դիմակներ, քանի որ խուճապի մեջ են։ Դիմակներ վաճառվում են Target-ում, CVS-ում և Amazon-ում։

Իշխանությունները զգուշացնում են, որ դիմակներ պետք  է կրեն ոչ միայն վարակվածները, այլև նրանք, ովքեր բուժում են այդ հիվանդներին։ Իսկ առողջ մարդիկ, որոնք դիմակներ են կրում, առավել հաճախ են վարակվում, քան չկրողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել