Pastinfo.am-ը գրում է.

ԱԱԾ-ն դրանով զբաղվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածված տեսանյութին, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին։ ԱԱԾ-ն ավելի ուշ հայտնել էր, որ այդ տեսանյութի մասին տեղյակ է։

Գրիգորյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ԱԱԾ-ն կկոմունիկացնի հանրությանը։

«Այս պահին այդքանը կարող եմ ասել»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք հաստատվել է, որ տեսանյութում ադրբեջանցի է, Գրիգորյանն ասաց, որ այդ մասով ԱԱԾ-ն կխոսի, եթե ինֆորմացիան հրապարակային դարձնելու անհրաժեշտություն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել