Azatutyun.am-ը գրում է․

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ այսօր ժամը 15։10-ին վերաբացվել է Թուրքիայի ու Նախիջևանի միջև սահմանը: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահի փետրվարի 25-ին Բաքու կատարած այցի ժամանակ:

Թուրքական կողմը սահմանը փակել էր կորոնավիրուսի վտանգի պատճառով ու Նախիջևանը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ: Հայաստանի հետ սահմանը վաղուց փակ է, վերջերս փակվել է նաև Իրանի հետ սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել