Հայտարարելով, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը վերացնել կարելի է միայն այդ ժողովրդին վերացնելով՝ Սյամոյի լակոտ Հայկոն նկատել է, որ նման փորձ արել է Ադրբեջանը՝ ցեղասպանություն իրականացնելով ու տարածքը զավթելով:
Իսկ հետաքրքիր է՝ Հայկոն գիտի՞, թե որն է այդ ազգային ազատագրական շարժման էությունը: Օրինակ՝ երբ Սյամոն կանգնում ու ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ինքնավար միավոր, դա համապատախանո՞ւմ է արցախցիների քաղաքական ձգտումներին ու նպատակներին, թե՞ ոչ: Դուրս է գալիս, որ Սյամոն է հենց արցխյան ազգային- ազատագրական պայքարի թշնամին, քանի որ իր իդեալներով ու իդեաներով խեղաթյուրում է այդ պայքարի իրական էությունը: Կամ երբ Հայկոն պնդում է, թե Ադրբեջանը ցեղասպանել ու զավթել է երկիրը, ինչը ճշմարտություն է, ինչո՞ւ չի հանդգնում խոստովանել, որ այդ ամենում Իլհամին օգնել է Սյամոն ինքը՝ Աննայի հետ բունկերներում թրև գալով: Ասել կուզի՝ Սյամոն մասնակից է դարձել այդ ցեղասպանութանը՝ վերջում էլ վախկոտ մորթապաշտի նման ճողոպրելով:

Ա՛յ սրանց մասին պետք է խոսի Խանումյան Հայկը, ոչ թե Իլհամի արած-չարածի, քանզի նա դարավոր թշնամի է, մինչդեռ Սյամոն հերոս էր ձևանում ժամանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել