ՇՏԱՊ
ԲԱՑ ՀՐԱՎԵՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրում ենք լրատվամիջոցներին ՁԻԱՀ-ի կենտրոն՝ լուսաբանելու խնդիրը։

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի No 24-Ա հրամանով 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:

Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1 ենթակետի.

«1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում՝ բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի», այն է՝

7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով»:

Քիչ առաջ Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցնելու փորձ, ինչն անընդունելի է:

Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհամաձայնությունը կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել