Հակառակորդը Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցներ է արձակել` Բաղանիս և Կոթի համայնքների ուղղությամբ: Արսեն Թորոսյանը ազգադավ ծրագրով իր քմահաճույքով ցանկանում է փակել Աչաջուր ԱԿ-ի ծննդատունը: Սա ընդամենը ռազմավարություն չունենալու արդյունք է, հայրենասիրությունից զուրկ մարդու վերաբերմունք: Կրկնեմ՝ պատերազմող երկրներում մեկ աշակերտով դպրոցներ են պահել: ԱՆ նախարարը մոռանում է կամ անտեսում է, որ պատերազմող երկիր ենք, և եթե հիշենք Ապրիլյան պատերազմը, ապա այդ ժամանակ հոսպիտալների հետ կապված լուրջ խնդիրներ ունեցանք: Ու այսօր մենք դնում ենք ու բոլոր հիվանդանոցները փակում ենք՝ չմտածելով ու հաշվի չառնելով վաղվա օրը:

Փակելն ամենահեշտն է, որը առողջապահության նախարարությունը, իսկ ավելի ճիշտ՝ անգործունակ նախարարը որդեգրել է իր համար որպես վարքագիծ և հերթով դռները փակելով գնում է:

Հիմա նայեք այս քարտեզներին և վերլուծեք, թե ինչու Աչաջուր ԱԿ--ն պետք է շարունակի գործել:

ԱՉԱՋՈւՐ ԱԿ-Ի ԾՆՆԴԱՏՈւՆԸ ԳՈՐԾՈւՄ Է և շարունակելու է ԳՈՐԾԵԼ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել