Operativ.am-ը գրում է․
Իրանի կառավարությունը «կորոնավիրուսի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման գրասենյակ է բացել»,- հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյը, փոխանցում է Mehr-ը:
«Նախագահի հրամանով առողջապահության նախարարությունում գրասենյակ է բացվել` կորոնավիրուսների դեմ պայքարի եւ դրա կանխարգելման համար»,- գրել է Ռաբիեյը Twitter-ի իր էջին: «Կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` այս խնդիրը լուծելու համար»,- հավելել է նա:
Ռաբիեյը նաեւ «ավելի համապարփակ գործողությունների» եւ «բոլոր քաղաքացիներին համագործակցության» կոչ է արել երկրում կորոնավիրուսների դեմ պայքարում:
Նախօրեին Իրանի Կում քաղաքում կորոնավիրուսից 2 մարդ էր մահացել, այսօր հայտնի էր դարձել երեք նոր դեպքի մասին:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=360699&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել