Այս պահին շրջանառության մեջ է դրված մի առաջարկություն, որով քննարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Կենտրոնական բանկից Ոստիկանություն կամ առաջարկվող Ներքին գործերի նախարարությույն տեղափոխելու հարցը: Առաջին մտորումս այն է, որ սա ևս մեկ հաստատակամ քայլ է դեպի ոստիկանական պետություն: Նույնիսկ նման հարցի քննարկումն է խիստ վտանգավոր, ու կասկածս այն է, որ քննարկման առաջարկ անողները պատկերացում չունեն ֆինանսական կայունության մասին:

Հայկական բանկերն այժմ կառավարում են շուրջ 1 տրիլիոն ոչ ռեզիդենտների ավանդներ ու հաշվիվներ: Բավականին լավ պատկերացնում եմ, թե որքան կտևի այդ ավանդները բանկերից դուրս բերելու համար, հատկապես եթե ավանդատուներն իմանան, որ ոստիկանին հասանելի է իրենց հաշիվների շարժը: Սա անթույլատրելի նախաձեռնություն է:

Թեև առաջիկա հանրաքվեն կարող է մթագնել այս հարցը, այնուամենայնիվ, կարևոր եմ համարում բարձրացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել