Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի հետ զրուցել է Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկման, դրան մասնակցող հայկական և ադրբեջանական կողմերի պարզաբանումների մասին: Ըստ Կայծ Մինասյանի` մյունխենյան հանդիպման նախաձեռնողները հիմա գոհ են, նրանք գիտեին, որ առաջին անգամն է, որ նման բաց ձևաչափով խնդրի վերաբերյալ քննարկում է լինելու և ամեն ինչ պետք է անեին, որ կողմերն արտահայտվեին: «Այս և հաջորդ տարվա միջև այս ձևաչափով այլ հանդիպումներ էլ կլինեն, բայց հենց հիմա լավ հնարավորություն կա հավատալու, որ մյունխենյան համաժողովի կազմակերպիչները կվերականգնեն այս տեսակի հանդիպումը: Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը պետք է ավելի լավ պատրաստված լինի: Հանդիպման այս տեսակը հաղորդակցման ռազմավարության մի մասն է»,- ասաց նա:

-Պարո՛ն Մինասյան, նախորդ շաբաթ Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ի՞նչ տպավորություն ստացաք համաժողովի կազմակերպիչների նախաձեռնությունից. ի՞նչ խնդիր էր նրանց առջև դրված, արդյոք վայրն ու միջոցառումը հարմա՞ր էին հիմնահարցը հրապարակային քննարկելու համար:

- Առաջին անգամ բանավեճը հանրային էր և թափանցիկ, ինչը միկրոհեղափոխություն է: Եվ դա մեզ ձեռնտու է, քանի որ թափանցիկ դիվանագիտությունը ծառայում է Հայաստանի շահերին: Տեղը համարժեք էր ՝ Անվտանգության խորհրդաժողովը Մյունխենում, Գերմանիայում, մի պետություն, որը չի անդամակցում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հուսով եմ, որ այս տեսակ այլ հանդիպումներ էլ կլինեն:

- Քննարկմանն Ադրբեջանի ղեկավարը հայերին, կարծես թե, մեղադրեց ցեղասպանություն իրականացնելու մեջ: Հայաստանի վարչապետն էլ, «հակահարձակման» անցնելու` Բաքուն, Սումգայիթը, Թալիշը հիշատակելու փոխարեն, երբ խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացվեց, միայն հիշատակեց Մութալիբովի վկայությունները Խոջալուի մասին: Ձեր կարծիքը կցականայի իմանալ` իրականում համարժե՞ք էին Հայաստանի ղեկավարության արձագանքները Ադրբեջանի ղեկավարի ներկայացրած կեղծ փաստերին:

- Դուք ճիշտ եք: Նիկոլ Փաշինյանի պատասխանը թույլ էր: Կա՛մ նա պատշաճ կերպով չի պատրաստվել, կա՛մ էլ առիթը չի օգտագործել պատշաճ կերպով արձագանքելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել