Հայաստանի արտաքին քաղաքականության սայթաքումները ստիպում են Արցախին ու նրա արտաքին գերատեսչությանը առավել ակտիվ լինել: Բանակցային գործընթացի տարբեր փուլերում արձանագրվող ձախողումներից ապահովագրվելը Արցախի արտգործնախարության առաջնային խնդիրներից է: Հասկանալի է, որ կա ընդհանուր տրամաբանություն, սակայն գործունեության, ակտիվության ու հատկապես կոշտության առումով Արցախը պետք է անընդհատ նկատելի լինի: Ցավոք, Արցախի ԱԳՆ գործունեությունն առավել հատվածական բնույթ է կրում և ակտիվություն դրսևորում է տարբեր քաղաքների կողմից Արցախի ճանաչման կամ քույր քաղաքների հռչակման ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: