Pastinfo.am-ը գրում է․

Ալիևը, լինելով փորձված քաղաքական գործիչ, վրիպում թույլ տվեց առաջին իսկ պահից, և դա գնաց մինչև վերջ. ամբողջ ելույթի ընթացքում նա խոսում էր միայն տարածքներից: «Փաստինֆո»-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Մյունխենյան Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։

Դիվանագետի պնդմամբ դժվար է ասել, արդյոք Փաշինյանը դա հասկանալով հակադարձեց Ադրբեջանի նախագահին թե ոչ, բայց Հայաստանի վարչապետի մոտեցումն ավելի գերակա էր և շահեկան, երբ նա հարցին մոտեցավ մեկ այլ կողմից, այն է՝ խոսեց անվտանգությունից, մի բան, որը տարածաշրջանի համար թիվ մեկ խնդիրն է:

 Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս հանդիպումից հետո սոցցանցերում հնչող քննադատություններին և Արցախյան հիմնահարցի հետագա զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել