Pastinfo.am-ը գրում է․
Ալիևը, լինելով փորձված քաղաքական գործիչ, վրիպում թույլ տվեց առաջին իսկ պահից, և դա գնաց մինչև վերջ. ամբողջ ելույթի ընթացքում նա խոսում էր միայն տարածքներից: «Փաստինֆո»-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Մյունխենյան Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։
Դիվանագետի պնդմամբ դժվար է ասել, արդյոք Փաշինյանը դա հասկանալով հակադարձեց Ադրբեջանի նախագահին թե ոչ, բայց Հայաստանի վարչապետի մոտեցումն ավելի գերակա էր և շահեկան, երբ նա հարցին մոտեցավ մեկ այլ կողմից, այն է՝ խոսեց անվտանգությունից, մի բան, որը տարածաշրջանի համար թիվ մեկ խնդիրն է:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս հանդիպումից հետո սոցցանցերում հնչող քննադատություններին և Արցախյան հիմնահարցի հետագա զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում: