Բաբաջանյան Արմանի թերթն այսօր գրել է, որ իբր Ռոբերտ Քոչարյանը պետք է իմ բանկային վարկերը փակի, ես էլ իրա շահերը պաշտպանեմ խորհրդարանում, և իբր Գագիկ Ծառուկյանն էլ գործարքի մասնակից է։ Ասեմ, որ մի փոքր ձևափոխել է իրականությունը․ Քոչարյանն ինձ փոխանցել է իրեն պատկանող ռուսական Գազպրոմի 2,7% բաժնեմասը, որի դիմաց ես պարտավորվել եմ իրեն բանտից ազատել։ Ինչ վերաբերում է բանկային վարկերիս, ապա դրանց մասով պայմանավորվել եմ Սերժ Աարգսյանի հետ, բայց նա միայն կեսն է խոստացել, մյուս կեսի համար դիմել եմ վարչապետին։ Հուսամ՝ կօգնի։
Հ.Գ. Սորոսի ականջը կանչի, ԱՄՆ դեսպանինն էլ՝ հետը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/725735140844089/posts/2720505291367054?substory_index=0&sfns=mo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել