ԱՄՆ սենատը հաստատել է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը, հայտնում է Reuters-ը:

Սենատը հաստատել է նաև Իրանի դեմ ռազմական գործողություններում ներգրավված զորքերի Մերձավոր Արևելքից դուրսբերման վերաբերյալ բանաձևը: Այս նախաձեռնության օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ են եղել՝ 44-ը:

Հետագայում բանաձևը կուղարկվի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ: Ընդունվելու դեպքում նախագահը մտադիր է օգտագործել վետոյի իրավունքը:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախաձեռնել է Իրանում Թրամփի լիազորությունները սահմանափակել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հունվարի 3-ին երկու հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի մերձակա տարածքներին, ինչի արդյունքում սպանվել է ԻՀՊԿ գեներալ Սոլեյմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել