Մենք ասում ենք՝ Արմեն Սարգսյանը փայ ունի ադրբեջանական էներգակիրների ենթակառուցվածքներում, ԱԱԾ-ին սրա վերաբերյալ հարցում են ուղարկում, ԱԱԾ-ն պատասխանում է՝ մենք խաբար չենք, ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել ենք։ Հարցում ուղարկողը դա մատուցում է որպես ԱԱԾ-ն հերքել է, այնինչ ԱԱԾ-ն չի հերքել, այլ ասել է՝ մենք տենց բան չգիտենք։
Մենք ասում ենք, որ միջազգային հանրություն կոչվածը Արցախի հարցի «լուծման բանաձև» ունի, որի համար էլ Նիկոլին բերել են իշխանության ու պահում են նրա լեգիտիմությունն ամեն գնով։ Էդ բանաձևի առանցքային բաղկացուցիչը Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնելն է, իսկ Արցախի ադրբեջանական համայնք կոչեցյալինը՝ բարձրացնելը։
Ի պատասխան սրա՝ ԱԳՆ-ը, Նիկոլը, Նիկոլի դեբիլները դոշներին խփելով գոռում են, որ սուտ է, տենց բան չկա, տո սկի բանակցություն էլ չկա։ Ու էսօր մենք իմանում ենք, որ ԵԱՀԿ-ի Կասպրշիկը շնորհավորել է էդ ադրբեջանական համայնքի ներկայացուցչին Մեջլիսում ընտրվելու կապակցությամբ։ Դե մերոնք էլ, բնականաբար, ո՛չ տեսել են, ո՛չ լսել են։ Խաբար չեն, ինչպես խաբար չի ԱԱԾ-ն Արմեն Սարգսյանի կապիտալի տեղայնացման մասով։
Հետո՞, ժողովուրդ ջան։ Պետք է անպայման Կարսը անկի՞, որ դուք հասկանաք, որ ողջ խաղի պարադիգման հենց Կարսի անկման համար էր։ Ես ուզում եմ հասկանալ, թե էդ ի՞նչ զանգվածային թմբիրի մեջ եք, որ ակնհայտ բաները, բաներ, որոնք ձեր աչքերի առաջ են կատարվում, դուք չեք ուզում ու չեք կարողանում նկատել։
Ու էս ամեն ինչի մեջ հատկապես խորհրդանշական է էն բարդակը, որը խորացնում են թե՛ ՀՀ-ում ու թե՛ Արցախի Հանրապետությունում։ Լավ, Արցախի նախագահական ընտրությունների սիրելի ներկայացուցիչներ, որոնք Նիկոլի գովքն են կապել ու/կամ նախկիններին են անիծում (իրականում նույնն է), դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ձեր երկրային կյանքում էլ ձեզ ոչինչ չանեն, եթե Արցախը կորցրինք, ձեր երեխեքն ու թոռները ազգանուններն են փոխելու, որովհետև ձեր հետ բան լինելու է պատմության էջերում, ու էն պիտակը, որ ձեզ կպնելու է, անջնջելի է մնալու դարերով։
Լուրջ, ձեր այսրոպեական քինախնդրությունը, չարությունը, նեղվածությունն ու ամբիցիաներն ավելի կարևո՞ր են, քան ձեր հավերժությունը։ Ձեր մեջ կա՞ն մարդիկ, որ կարծում են, որ էդ ձեր Նիկոլը կարողանալու է սրբագրել ձեր կենսագրություններն ու անունները։ Լուրջ, տե՞նց եք կարծում։ Լուրջ, չե՞ք հասկանում, որ լավագույն դեպքում նա ուղղակի թռնելու է ու ձեզ չի էլ հիշելու, իսկ վատագույն դեպքում մեղքը ձեզ վրա է բարդելու։
Մի հատ սթափվե՛ք։