Թուրքական պատվիրակությունը մոտ օրերս մտադիր է ուղևորվել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայի Իդլիբի նահանգում ստեղծված իրադրությունը: Այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ հանդես գալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված մամուլի ասուլիսում:

«Մոտ օրերս մեր պատվիրակությունը կուղևորվի Մոսկվա: Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք մշտական զինադադար ապահովել (Իդլիբում): Բայց եթե բանակցությունները ոչ մի արդյունք չտան, ապա մենք վճռականորեն ենք տրամադրված»,- ասել է նա NTB հեռուստաալիքի եթերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել