Ermenihaber.am-ը գրում է.
Ստամբուլի քաղաքապետարանը իրեն առընթեր «Միջքաղաքային հաղորդակցության» բաժնետիրական ընկերության 4 աշխատակցի հանցագործության մասին հաղորդում է տվել դատախազությանը:
Նշյալ 4 աշխատակիցներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկն է՝ Համիթ Էրդողանը:
Հաղորդման մեջ նշվում է, որ նշյալ անձինք «Միջքաղաքային հաղորդակցության» բաժնետիրական ընկերությանը պատկանող նավերի վերանորոգման արդյունքում ստացված ջարդոնների խմբաքանակն ապօրիրանաբար օտարել են՝ առանց հատուցելու այդ կազմակերպությանը:
Ջարդոնների գողության վերաբերյալ հետաքննության ընթացքում ոստիկանական բաժին ներկայացած կասկածյալներից մեկը` Գյուլթեքինը, ասել է, որ 3 անգամ տնօրենների իմացությամբ ջարդոններ են տեղափոխվել, իսկ ստացված եկամուտը փոխանցվել է իր իսկ անձնական հաշվին:
Կասկածյալի խոսքով` այդ հրահանգը տվել է Էրդողանի զարմիկը, որը համարվում է այդ բաժնետիրական ընկերության տնօրեններից մեկը: