Ադոլֆ Հիտլերը մարդկության պատմության դաժանագույն մարդկանցից մեկն է եղել։ Սակայն անգամ նրա նման տղամարդուն սիրել են կանայք։ Նրա սիրելին՝ Եվա Բրաունը, Հիտլերի հետ ապրել է 16 տարի, սակայն կինն է դարձել համատեղ մահից միայն ժամեր առաջ։ Ինչպե՞ս են դասավորվել բռնապետի և նրա սիրելիի հարաբերությունները։

Հանդիպում Հիտլերի հետ

Հիտլերի ապագա սիրեցյալը՝ Եվա Աննա Բրաունը, ծնվել է Մյունխենում և երիտասարդ տարիքում հասակակիցներից ոչնչով չտարբերվող հասարակ աղջիկ է եղել։

17 տարեկանում նա սկսեց Հենրիխ Հոֆմանի մոտ որպես օգնական աշխատել։ Հենրիխը նացիստական կուսակցության անձնական լուսանկարիչն էր։ Հենց նրա լուսանկարչական տանն էլ Բրաունը ծանոթացավ Հիտլերի հետ։

Որոշ աղբյուրներում նշվում է, որ Եվան ֆյուրերին սիրահարվել է առաջին հայացքից։ Մյուսները պնդում են, որ Ադոլֆն ընկել է գեղեցկուհու հետևից և միայն ճնշումով է կարողացել հասնել նրան։

Սիրավեպի սկիզբը

Ֆյուրերի անձնական կյանքի մասին մշտապես շշուկներ էին տարածվում։ Ասում էին, որ նա իմպոտենտ է, լկտի, կամ էլ հետերոսեքսուալ։ Ոմանք պնդում էին, որ Հիտլերն ու նրա զարմուհին՝ Հելյա Ռաուբալը կապ են ունեցել։ 1931 թ. վերջինս ինքնասպան եղավ, ինչը ևս կապեցին Հիտլերի հետ։

Եվայի ծնողները դեմ էին իրենց դստեր ու Հիտլերի կապին, սակայն աղջկան դա չէր անհանգստացնում, քանի որ նա հասկանում էր, թե ում հետ է կապում ճակատագիրը։

Գաղտնի կապ

Չնայած առկա սիրավեպին՝ զույգը հազվադեպ էր հանդիպում։ Եվան շարունակում էր աշխատել Մյունխենում, իսկ Հիտլերը ժամանակի մեծ մասն անց էր կացնում Բեռլինում՝ հազվադեպ այցելելով սիրելիին։

Բրաունն անգամ ինքնասպանության փորձ էր կատարել, որպեսզի իր վրա հրավիրի Հիտլերի ուշադրությունը։ Դա աշխատեց, և որոշ ժամանակ անց Եվան տեղափոխվեց ֆյուրերի նստավայր, որը գտնվում էր Ալպերում, և այնտեղ անցկացրեց կյանքի հետագա 16 տարին։

Աղջիկն ապրում էր շքեղության մեջ, սակայն միայնակ էր զգում։ Հիտլերի ու Եվայի կապի մասին գրեթե ո ոք չգիտեր, քանի որ դիտկատորը շարունակում էր բոլորին համոզել, որ ինքն «ամուսնացած է երկրի հետ»։ Այդ իսկ պատճառով Եվան ճգնավորի կյանք էր վարում։ Նա չէր կարողանում հյուրեր ընդունել կամ հանրության առջև դուրս գալ ֆյուրերի հետ միասին։ Ինչպես նաև Հիտլերը նրան արգելել էր այլ տղամարդկանց միջավայրում գտնվել, պարել ու ծխել։

Բրաունը տառապում էր միայնությունից և մշտապես սպասում իր սիրելիին։ Ճիշտ է, Երկրորդ աշխարհամարտից հետո Եվան, այնուամենայնիվ, սկսեց հանրության առջև դուրս գալ, միջոցառումների մասնակցել, որտեղ նաև Հիտլերն էր գտնվում։ Դա մի փոքր գույն էր տալիս նրա կյանքին։

Բրաունը մինչև կյանքի վերջը կինո և լուսանկարչությամբ է զբաղվել։ Նրա ամենասիրելի զբաղմունքը իրեն ու Ադոլֆին տանը նկարահանելն էր։ Երբ պատերազմից հետո նա տեսանյութերը հատնաբերվեցին, հասարակությունը տեսավ, թե ինչպիսինն է եղել բռնապետը առօրյա կյանքում։

Ինչպես ամենն ավարտվեց

Երբ պարզ դարձավ, որ պարտությունը մոտ է և  Երրորդ ռեյխը փլուզվում է, Հիտլերը որոշեց հեռանալ կյանքից։ Նա փորձեց համոզել Եվային լքել երկիրը և թաքնվել, սակայն վերջինս չէր ցանկանում լքել սիրելիին։

1945 թ. ապրիլի 28-29 գիշերը նրանք լուռ ամուսնացան։ Իսկ ապրիլի 30-ին նորապսակները, հրաժեշտ տալով հարազատներին, փակվեցին իրենց գրասենյակում։ Հենց այնտեղ էլ Եվան թույն ընդունեց, իսկ Ադոլֆը կրակեց ինքն իր վրա։

Նրանց մարմինները տարան Ռեխյխի այգի ու այրեցին, քանի որ այդպես էր ցանկացել ֆյուրերը։ Եվան մահվան պահին 33 տարեկան էր, սակայն ինքնուրույն ընտրեց իր ուղին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել