Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է  11 միլիոն դոլար պարգեւ հանձնել այն տեղեկությունների համար, որոնք կօգնեն ձերբակալել Ալ-Քաիդայի երկու առաջնորդներին: Այս մասին կիրակի օրը հայտնել է Asharq Al-awsat  պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով, Պենտագոնը պատրաստ է բազմամիլիոն դոլար արժողությամբ պարգև առաջարկել այն տեղեկատվության համար, որը  «կօգնի երկու զինյալների ձերբակալությանը, որոնք վերջերս վնասազերծված առաջնորդ Կասեմ ալ-Ռաիմիի հանարավոր փոխարինողներն են»: Խոսքը գնում է Սաադ ալ-Ավլակիի և Խալեդ Բաթարֆիի մասին: Առաջին ահաբեկչի մասին տեղեկությունների համար Վաշինգտոնը պարտավորվում է վճարել 6 միլիոն դոլար, իսկ երկրորդի մասին տեղեկություններ ստանալու համար ՝ 5 միլիոն դոլար:

Հրապարակման համաձայն, այս գործողությունը ձեռնարկվել է Միացյալ Նահանգների կողմից ՝ «Պարգև հանուն արդարության» ամերիկյան ծրագրի շրջանակներում: Այն նաև ներառում է վճարումներ այն անձան, ովքեր տեղեկատվություն են տրամադրում Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող ահաբեկիչների գտնվելու վայրի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել