Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանքայն անվանել է անհեթեթություն ասեկոսեներն այն մասին, որ նոր կորոնավիրուսը կենսաբանական զենք է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նշել է, որ գոյություն ունեն տարբեր սպեկուլյացիաներ: Մասնավորապես, ոմանք պնդում են, որ «վիրուսն առաջացել է Չինաստանում կամ ԱՄՆ-ում ռազմական լաբորատորիայից»:
«Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ բոլոր այդ անհեթեթություններին: Բա բացարձակ անհեթեթություն է»,-ասել է դիվանագետը CBS հեռուստաալիքի եթերում:
Դեսպանի խոսքով՝ գիտնականները դեռեւս չեն կարողանում պարզել, թե որտեղից է առաջացել վիրուսի նոր տիպը:
«Նախնական տվյալներով՝ ինչ-որ կենդանիներից: Սակայն մենք պետք է ավելին իմանանք այդ մասին»,-ընդգծել է Ցույ Տյանքայը:
Ընդ որում՝ դիվանագետը խոստովանել է, որ վիրուսի տարածման վայրերում արձագանքն առաջին հաղորդագրություններին կարող էր ոչ այնքան արագ լինել, որքան պահանջվում էր:
«Դա կարող էր տեղի ունենալ ցանկացած վայրում: Սակայն մենք անում ենք հնարավոր ամեն ինչ դա շտկելու համար»,-հավաստիացրել է դեսպանը: