Հրայր Թավմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու իշխանությունների կիրքը չի մարում, ավելին՝ նոր թափով է մոլեգնում: Իսկ գիտե՞ք ինչու: Այո, քանի որ ՀՀ-ում ներդրումներ չեն լինում հենց նրա պատճառով: Երկրի զարգացմանը խոչընդոտում է հենց ՍԴ-Ն: Մի խոսքով՝ плохому танцору всегда ЧТО-то мешает)).

Ժողովրդավար ինքնահռչակված իշխանությունները գրպանային ՍԴ ունենալու, ՍԴ-ն գործադիրին ենթարկեցնելու, Հրայր Թովմասյանից ազատվելու համար ջանք չեն խնայում: ՍԴ նախագահի դեմ ճնշումները փորձում են իրականցնել ՍԴ-ի ներսից, ԱԺ-ից, վարչապետի կոնկրետ մեղադրանք պարունակող հայտարարությունների միջոցով, մերձավորներին կալանավորելով, իսկ այժմ արդեն հանրաքվեի՝ ժողովրդի միջոցով:

Փաստորեն, իշխանությունն ուղղակի և աննուղղակի ճնշումներով, համոզելով չկարողացավ հաջողության հասնել և գործի դրեց «ժողովրդին», ով հարկ եղած դեպքում վերածվում է «հարևան պողոսի», ով չի կարող փաստարկված կարծիք ունենալ լուրջ հարցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել