ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի՝ բժշկական դիմակով նկարը կհայտնվի Time շաբաթահանդեսի նոր համարի շապիկին:

Այդ մասին հրատարակությունը փետրվարի 6-ին հայտնել է իր Twitter-ում՝ տեղեկացնում է TASS-ը:

Առաջնորդողում բերված են երեք հոդվածների վերնագրերը, որոնք նվիրված են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակին և Չինաստանի համար դրա հնարավոր քաղաքական ու տնտեսական հետևանքներին՝ «Չինական թեստ», «Կանխելով հաջորդ բռնկումը», «Տնտեսական սպառնալիք»: Բացի այդ, թվիթում հղում է արված «Կորոնավիրուսի տարածումը կարող է վերջ դնել Չինաստանի դարաշարջանի վերաբերյալ Սի Ցզինպինի երազանքներին» վերտառությամբ հոդվածին: ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն փետրվարի 6-ին հայտնել է, որ Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 28 հազարը, 563 մարդ մահացել է, 1153-ը՝ ապաքինվել: Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը: Չժեցզյանի և Գուանդունի նահանգներում (վարակման 895-ական դեպքեր) վիրուսից մահեր չեն արձանագրվել, ըստ որում համապատասխանաբար 46 և 78 մարդ ապաքինվել է:

Պեկինում (վարակման 253 դեպք) մահացել է մեկ մարդ: Համաշխարհային հանրությունը չպետք է չափազանցված միջոցներ ձեռնարկի՝ խթանելով համընդհանուր խուճապի աճը և ապակայունացնելով միջազգային փոխգործակցությունը 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի ֆոնին՝ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը և հավելել, որ դա կհանգեցնի միայն բացասական հետևանքների:

Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի իշխանություններն արդեն դժգոհություն են հայտնել առանձին պետությունների, որոնք փաստորեն իրենց գործողություններով խախտում են տրանսպորտային հաղորդակցությունը և վիժեցնում առևտրատնտեսական կապերը Չինաստանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել