Միջատասեր Հակոբյան Աննան, պարզվում է, Հայաստանից Չինաստան ինչ-որ նիկոլական խմբեր է ուղարկում՝ Արևելքում կրթվելու. տեղեկացրել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեպանության հաջող համագործակցության շնորհիվ այսուհետ ամեն ամիս հիմնադրամի նախաձեռնությամբ և չինական կողմի հյուրընկալությամբ մի նոր խումբ հնարավորություն կունենա՝ մասնակցելու Չինաստանի տարբեր քաղաքներում անցկացվող կրթական ծրագրերին, սեմինարներին, վերապատրաստումներին և այլն:
Ի՞նչ է տալու դա Հայաստանին: Եթե իսկապես կա ցանկություն՝ Չինաստանի հետ հարաբերություններ զարգացնելու, ինչը բխում է մեր ազգային շահերից, ապա այդ հարցով Աննայի փոխարեն պետք է զբաղվեն ավելի լուրջ դեմքեր: Ադրբեջանին պետք է հակակշռել, իսկ անել դա մի քանի հոգու Չինաստան ուղարկելու միջոցով, ծիծաղելի է: Կա՞ հայ-չինական իրական օրակարգ, թե՞ Հայաստանն իրեն հակառակ բևեռում է տեսնում: Եթե տեսնում է, ապա կա՞ հաշվարկ, թե ինչ կարող է դա մեր վրա նստել, եթե մեր թշնամին Չինաստանին փորձում է համոզել «Զանգեզուրի միջանցքի» հարցում պրոթուրքական կեցվածք ընդունել՝ Պեկինի հետ ունենալով ռազմավարակական բնույթի հարաբերություններ:

Կարող եք չկասկածել՝ Աննայի չինական առաքելությունը ադրբեջանական ազգային շահերն առաջ տանելն է: Պեկինին համոզում են, որ այն վտանգները, որոնք կարող են առաջ գալ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, հորինածին են, և ոչ մի թուրք ույղուրների հետ խաղեր տալու նպատակ չունի, չի կարող Պեկինի շահը վտանգել:

Այլ բան ոջիլների սրտի տիրուհի Աննայից կարելի՞ է սպասել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել