Ստամբուլի օդանավակայանում Pegasus ավիաընկերության ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժածների թիվը հասել է 157-ի: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում ասել է Ստամբուլի ղեկավար Ալի Երլիկայը:

Ըստ նախնական տվյալների, եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռն ընկել է թռիչքուղու վրա 30 մետր բարձրությունից, ինչից հետո բախվել է արգելապատնեշին և բաժանվել երեք մասի:

Օդանավում եղել է 171 մարդ և անձնակազմի վեց անդամ: Հոսպիտալացվել է 157 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել